Տաթևիկ Գինոյան
Տաթևիկ Գինոյանը ծնվել է Հայաստանում։
1995 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Ղազախստան։ 2012 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։
Նա իր կարիերան սկսել է 2012 թվականին Ակտոբե քաղաքում։ Աշխատել է կադրերի բաժնի տեսուչ, միջազգային կազմակերպություններում թարգմանիչ-ռեֆերենտ, Սոլեքսյան լեզվի դպրոցում օտարերկրացիների համար ռուսերենի ուսուցչուհի, ինչպես նաև աշխատանքային փորձ ունի Ղազախստանի Հանրապետության պետական համակարգում:
Տիրապետում է հայերենի, ռուսերենի, ղազախերենի, անգլերենի:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն: