Աննա Կարապետյան
Կրթություն
2011 թ. - «The VVU degree in lokal Goverment Administration»
1996-1997թթ. - Կոպենհագենի NIELS BROCK CBC բիզնես քոլեջ (աշխատաշուկայի կրթության քսանմեկ մասնագիտական առարկաների դասընթացների վկայականներ)
1991թ. - Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
2024 թվականի ապրիլի 22-ից մինչ այժմ - Դանիայում սփյուռքի գործերի հանձնակատար
2020թ.-ից աշխատում է «Danish Refugee Council» բարեգործական ՀԿ-ում, որտեղ 2022թ.-ին աշխատողների կողմից ընտրվել է արհմիության նախագահ և 2023 թ.-ին ստացել վկայական` «Հիմնական ուսուցում արհմիությունների ներկայացուցիչների համար»:
2018-2019թթ. աշխատել է EGMONT PUBLISHING A/S մասնավոր ամսագրերի և թվային լրատվամիջոցների ֆինանսական բաժնում:
2015-2017թթ. աշխատել է ATP - Եվրոպայի խոշորագույն կենսաթոշակային ընկերության «Միջազգային թոշակ» բաժնում՝ որպես բանկային փոխանցումների և հաշիվների ֆինանսական պատասխանատու:
1998-2014թթ. աշխատել է Կոպենհագենի քաղաքապետարանին ենթակա պետական տարբեր հաստատությունների ֆինանսական բաժիններում և միարժամանակ որպես պետական աշխատող 2003 թ.-ին ստացել է սովորելու իրավունք COK-Հանրային իրավասությունների զարգացման կենտրոնում:
1983-1993թթ. աշխատել է Հայէլեկտրոմեքենաշինական գործարանում նախ որպես մոնտաժող, հետո ավագ տեխնոլոգ, այնուհետև որպես աշխատանքային ինժեներ:
Լեզուների իմացություն
- Հայերեն
- Ռուսերեն
- Դանիերեն
- Անգլերեն
Լրացուցիչ տեղեկատվություն
2022թ․-ից Կոպենհագենի Բիսպեբյերգ տեղական կոմիտեի անդամ
2009թ.-ից Վարդաշենի Հանս Քրիստիան Կոֆոեդ բարեգործական հիմնադրամի խորհրդի անդամ
2005թ.-ին հիմնադրել է Հայ-դանիական «Դանարմեն» ասոցիացիան, զբաղվել է բարեգործությամբ, հիմնադրել է Տավուշի ֆուտբոլային ակումբը և աջակցել մի շարք ՀԿ-ների գործունությանը: