Վահրամ Ճուղուրյան
Կրթություն
2000-2008 թթ. սովորել է Մատեյ Բել համալսարանի Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ասպիրանտուրայում
2001թ.-ին շնորհվել է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
1995–2000թթ․-ին սովորել է Մատեյ Բել համալսարանի «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի մագիստրատուրայում
Աշխատանքային գործունեություն
2024 թվականի ապրիլի 30-ից Սփյուռքի գործերի հանձնակատար Սլովակիայում
2004թ.-ից սլովակերենի, ռուսերենի, հայերենի պաշտոնական պետական լիցենզավորմամբ թարգմանիչ
2017թ.-ից «THE PRESENT» զբոսաշրջային ընկերություն
2022թ.-ից մեդիայի և հանրային կապերի ոլորտում աշխատանք Հայաստանի մասնավոր հատվածում
2018-2022թթ.-ին Սլովակիայի Հանրային հեռուստատեսության և ռադիոյի (4 հեռուստաալիք և 9 ռադիոալիք) ընթացիկ նորությունների բաժնի տնօրեն
2016-2017թթ.-ին Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության, հետազոտությունների և սպորտի նախարարություն հաղորդակցության բաժնի ղեկավար
2011-2015թթ.-ին «Eustream» ընկերության մամուլի խոսնակ, Սլովակիայի գազատրանսպորտային համակարգի հաղորդակցության պատասխանատու
2010-2011թթ.-ին Սլովակիայի գազիային ընկերության (SPP) կորպորատիվ հաղորդակցության, հանրային կապերի և մարկետինգի պատասխնատու
2010թ.-ին World EXPO Shanghai 2010 համաշխարհային ցուցահանդեսում Սլովակիայի Հանրապետության պաշտոնական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի և մարկետինգի բաժնի ղեկավար
2008-2010թթ.-ին Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի և մամուլի բաժնի ղեկավար
2000 – 2008թթ.-ին Սլովակիայի հանրային հեռուստատեսություն (RTVS), միջազգային նորությունների բաժնի լրագրող
1997-2000թթ.-ին Jerikos մասնավոր ախտորոշիչ և ասեղնաբուժության կենտրոնի մարկետինգի և գովազդի բաժնի մենեջեր
Լեզուների իմացություն
- Հայերեն (գերազանց)
- Սլովակերեն (գերազանց)
- Անգլերեն (լավ)
- Ռուսերեն (լավ)
- Իսպաներեն (բավարար)
Լրացուցիչ տեղեկատվություն
Սլովակիայի լրագրողների միության անդամ
«Լրագրողների մրցանակ 2005»՝ շնորհված «Բաց հասարակություն» հիմնադրամի կողմից
Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի կողմից անցկացվող լրագրողների մրցույթի հաղթող (2006)
Հատուկ շնորհակալագիր Ֆրանցիսկոս պապից՝ Սլովակիա կատարած իր քառօրյա այցի մասին ԶԼՄ-ներում լուսաբանման համար (սեպտեմբերի 12-15, 2021թ.)
Հեղինակել է Հայոց ցեղասպանության մասին «Լռության 100 տարի» գիրքը, որը 2015թ. ապրիլից Սլովակիայի գրախանութների և գրադարանների ցանցում է: