Արթուր Հովհաննիսյան
Կրթություն
- 2003-2008 թթ.- Բուլղարիայի պետական համալսարանի տուրիզմի ֆակուլտետ, բակալավրի և մագիստրոսի աստիճան
- 1999-2003 թթ.- Վասիլ Լևսկիի անվան քոլեջ (Պլովդիվ, Բուլղարիա)
- 1995-1999 թթ.- «Վիկտորյա և Գրիգոր Թությունջյան» ամենօրյա հայկական դպրոց (Պլովդիվ, Բուլղարիա)
- 1990-1995 թթ.- թիվ 181 միջնակարգ դպրոց (Երևան, Հայաստան)
Աշխատանքային գործունեություն
- 2016 թ.-ին հիմնադրել է «ԱՍԳ» ՓԲԸ-ն, որը ներկայումս Բուլղարիայի առաջատար շինարարական ընկերություներից մեկն է:
- 2013 թ.-ին հիմնադրել է «Յունիոն Գոլդ» ՓԲԸ-ն, որը Հայաստանից արտահանում է ոգելիչ խմիչքներ և սննդամթերք դեպի Եվրոպա:
Համայնքային գործունեություն
- 2023 թ.-ին Բրյուսելում կազմակերպել է «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովը։
- 2022 թ.-ին Սոֆիայում կազմակերպել է առաջին «Եվրոպա-Հայաստան» խորագրով բիզնես համաժողովը։
- 2018-2022 թթ.-ին նախաձեռնել է 21 բարեգործական ծրագիր, որոնք իրագործվել են Հայաստանում:
- 2016-2020 թթ.-ին նախաձեռնել է Եվրոպայի տարբեր երկրներում խաչքարերի և հայ մշակույթային գործիչների հուշարձաների տեղադրումը:
- 2016 թվականից մինչ օրս- «Եվրոպայի հայերի միություն» ՀԿ-ի նախագահ:
Լեզուների իմացություն
- Բուլղարերեն
- Հայերեն
- Ռուսերեն
- Անգլերեն
Լրացուցիչ տեղեկատվություն
Մարզական ձեռքբերումներ
- 1995-2013 թթ.-ին պրոֆեսոնալ մարզվել է Ձյուդո մարզաձևով, երկու անգամ դարձել է աշխարհի գավաթակիր:
2024 թվականի հունիսի 14-ին նշանակվել է Սփյուռքի գործերի հանձնակատար Բուլղարիայում։