Աղասի Ակոբյան
Ես Աղասի Ակոբյանն եմ, ծնվել ու մեծացել եմ Սանկտ Պետերբուրգում։
Ավարտել եմ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը՝ որպես տնտեսագետ։ Այժմ սովորում եմ Տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի պետական համալսարանի տեխնոլոգիական կառավարման և նորարարության ֆակուլտետում:
Աշխատում եմ աուդիտորական ընկերությունում։ Զարգացնում եմ նաև իմ բիզնեսը համակարգչային գրաֆիկայի և 3D մոդելավորման ոլորտում։
Ավելի քան վեց տարի զբաղվել եմ հասարակական գործունեությամբ՝ ի շահ Պետերբուրգի հայության։ Պարգևներ եմ ստացել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար։
2018 թվականին համալրեցի Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի («ARMA») ակտիվիստների շարքերը։ 2022 թվականին դարձա կազմակերպության փոխնախագահ, իսկ այժմ համակարգող խորհրդի ղեկավարն եմ։
Որպես սփյուռքի երիտասարդ դեսպան իմ աշխատանքն իրականացնելու եմ պատվով և արժանապատվությամբ։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և այլ երկրների ու քաղաքների դեսպանների հետ կիրականացնեմ նոր ծրագրեր, կփոխանակեմ կուտակված փորձը և կանեմ հնարավոր ամեն ինչ՝ հանուն մեր հայրենիքի բարգավաճման։