Էջմին Հաթամյան
Ես Էջմին Հաթամյանն եմ, 28 տարեկան։ Ծնվել և մեծացել եմ Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում։ Միջնակարգ ուսումս ավարտել եմ հայկական դպրոցում, իսկ համալսարանում սովորել եմ բիզնես մենեջմենտ։
Տասնվեց տարի մասնակցել եմ «Տավիղ» երգչախմբին։ Յոթ տարեկանից մասնակցել եմ կիրակնօրյա քրիստոնեական դասին, իսկ այժմ դասավանդում եմ։ Արդեն հինգ տարի Թեհրանի ազգային առաջնորդարանի քրիստոնեական հանձնախմբի անդամ եմ: Նույնքան ժամանակ է, ինչ անդամակցում եմ նաև Հայ Առաքելական Եկեղեցու Եղբայրակցության երիտասարդական խմբին։ Տարիներ շարունակ մասնակցել եմ նաև Եղբայրակցության «Բարի Հովիվ» մարդասիրական ծառայության աշխատանքներին։
Թեև ծնվել և ապրել եմ Հայաստանից դուրս, սակայն հայրենիքի, ազգի և մշակույթի հանդեպ ունեցած իմ սերը միշտ էլ եղել է վառ և կենսունակ։ Այս ծրագրին մասնակցելով՝ ցանկություն ունեմ Հայաստանի և իրանահայ համայնքի միջև փոխադարձ կապի մեջ դերակատարություն ունենալ և ստանալով համապատասխան գիտելիքներ և փորձ՝ այն ծառայեցնել իրանահայ համայնքին, քաջալերել երիտասարդությանը իրենց ապագան կապել հայրենիքին: