Մարգարիտա Վարդանյան
Բարև, ես Մարգարիտան եմ, 25 տարեկան: Ծնվել և մեծացել եմ Երևանում, սակայն 2017 թվականին տեղափոխվել եմ Լիտվայի Կլայպեդա քաղաք՝ միջազգային հարաբերություններ և զարգացման ծրագիր սովորելու համար։ Ներկայումս աշխատում եմ որպես ֆինանսական մասնագետ Գերմանիայի «Flink» ընկերությունում:
Լիտվա մուտք գործելու առաջին օրվանից հետաքրքրություն դրսևորեցի հայ համայնքի հետ աշխատելու գործում: Կիսվեցի մեր ավանդական ժողովրդական պարերի մասին իմ ողջ գիտելիքներով Լիտվայում ծնված և մեծացած փոքրիկների և երիտասարդների հետ: Մինչ օրս սերտորեն աշխատում եմ «ՎԱՆ» համայնքի հետ, որպես ժողովրդական պարերի ուսուցչուհի և ծրագրերի ղեկավար: Իմ հիմնական նպատակն է կապել հայերին համայնքի, մշակույթի և առավելապես Հայաստանի հետ: