Սառա Արթին
Ես Սառա Արթին եմ, ծնվել և մեծացել եմ Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում: Մեծանալով ընտանիքում, որտեղ խոսում էին և՛ արևմտահայերեն, և՛ արևելահայերեն, ես խորապես գնահատել եմ հայկական ժառանգության հարուստ բազմազանությունը: Հայրս արևմտահայ է, իսկ մայրս՝ արևելահայ, ինչն ինձ յուրահատուկ պատկերացում և ուժեղ ընկալում է տվել հայկական սփյուռքի վերաբերյալ, ինչպես նաև ցանկություն կամրջելու մշակութային բացերը:
Ես նորաձեւության դիզայներ եմ՝ ոլորտում հինգ տարվա փորձով: Հայրենիքի հետ խորը կապն ինձ ոգևորեց մասնակցել «Դեպի Հայք» ծրագրին՝ մեկ տարի կամավոր աշխատանք իրականացնելով Հայաստանում: Այդ փորձառությունն ինձ մղեց հաջորդ տարիներն անցկացնել և աշխատել Հայաստանում՝ որպես արտադրանքի մենեջեր:
2023 թվականին ես վերադարձա Գերմանիա՝ կարիերայի նոր ուղի անցնելու համար։ Ես այժմ հոգեթերապևտի վերապատրաստում եմ անցնում: Կարիերայի այս փոփոխությունը համահունչ է իմ կյանքի նպատակին՝ օգնել մարդկանց ավելի լավ հասկանալ իրենց և բարելավել իրենց հոգեկան բարեկեցությունը:
Հայաստանի հետ կապս պահպանելու և խորացնելու համար համալրեցի «ARI e.V.» հայկական կազմակերպության շարքերը: 2016թ.-ից աջակցում եմ միջոցառումների կազմակերպմանը և մասնակցում սոցիալական օգնության տարբեր ծրագրերի: Հատկանշական նախագիծը մեկը մեր առաքելությունն էր Լիբանանում, որտեղ այցելեցինք Բիբլոսում գտնվող հայկական որբանոց, անցկացրինք սեմինարներ և հովանավորեցինք խաղահրապարակ:
Ոգեշնչված լինելով «ARI»-ի հետ իմ աշխատանքից՝ ես 2024 թվականին համահիմնել եմ «Hoki» կազմակերպությունը: Այն նպատակ ունի բարձրացնել հոգեկան առողջության մասին իրազեկությունը հայ երիտասարդական համայնքում սեմինարների և նախաձեռնությունների միջոցով: Նախատեսում եմ մնալ «ARI»-ի ակտիվ անդամ և նաև առաջադրվել որպես խորհրդի անդամ:
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից՝ ես հանձնառու եմ ամրապնդել հայկական սփյուռքի և Հայաստանի միջև կապերը: Ես ձգտում եմ համագործակցել այլ կազմակերպությունների հետ՝ խթանելու հոգեկան առողջության իրազեկումը, զարգացնելու մշակութային կապերը և հզորացնելու երիտասարդական համայնքը: Այս ծրագիրն անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով ինձ կաջակցի այս նպատակներին հասնելու համար՝ ծառայելով ինչպես իմ համայնքին, այնպես էլ՝ ավելի լայն հայկական սփյուռքին: Իմ նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ հայ երիտասարդները հպարտ և կապված կզգան իրենց հայկական ժառանգությանը՝ միաժամանակ պատրաստ լինելով դիմակայելու ժամանակակից կյանքի մարտահրավերներին: