Սուսաննա Ղարիբյան
Ես Սուսաննա Ղարիբյանն եմ, 21 տարեկան։ Սովորում եմ Վարշավայի կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսում: Մանկուց ակտիվորեն մասնակցել եմ Լեհաստանում հայ համայնքի կողմից կազմակերպվող միջոցառումներին: Հայկական մշակույթի հետ իմ ուղին սկսվել է Վարշավայի հայկական կիրակնօրյա դպրոցում, որտեղ որպես աշակերտուհի ծանոթացել եմ մեր ժողովրդի ավանդույթներին ու մշակույթին: Տարիների ընթացքում սկսել եմ գործել որպես կամավոր՝ մասնակցելով մշակութային տարբեր միջոցառումների:
Մեկ տարի է, ինչ Եվրոպայի հայերի միության անդամ եմ:
Լեհաստանում Հայկական երիտասարդական կազմակերպության համահիմնադիրներից մեկն եմ, որը կյանքի է կոչվել 2024 թվականին: Այն շուտով կսկսի իրականացնել մշակված նախագծերը: Այս կազմակերպությունը հնարավորություն կտա ակտիվորեն աջակցել Լեհաստանի հայ համայնքին և լեհահայ երիտասարդությանը:
Իմ հիմնական նպատակն է Լեհաստանում համախմբել որքան հնարավոր է շատ հայ երիտասարդների, որպեսզի իրականացվող նախագծերի միջոցով վերջիններս կարողանան ավելի լավ ծանոթանալ իրենց հայրենիքին: Համոզված եմ, որ այդ միջոցով ինձ կհաջողվի ամրապնդել Լեհաստանի հայկական համայնքի երիտասարդական թևը:
Որպես Լեհաստանի հայկական համայնքի ներկայացուցիչ՝ կանեմ ամեն ինչ, որ արժանի կապող օղակ դառնամ լեհահայ համայնքի և Հայաստանի միջև: Համոզված եմ, որ ամեն փոքր գործունեություն կարող է մեծ դեր խաղալ մեր երկրի և հայրենիքից հեռու բնակվող մեր հայրենակիցների ապագայի համար։