Ալեքսանդր Մկտարեան
Կրթություն
- 2012-2014 թթ. - «Whittier» իրավաբանական դպրոց, Իրավաբանական դոկտորի աստիճան (Կոստա Մեսա, Կալիֆորնիա)
- 2007-2010 թթ. - Նյու Մեքսիկոյի համալսարան, Համալսարանական ուսումնասիրությունների բակալավրի աստիճան (Ալբուկերկ, Նյու Մեքսիկո)
Աշխատանքային գործունեություն
- 2022 թվականից մինչ օրս - «Portland Legal Group»-ի կառավարող անդամ և հիմնադիր (Փորթլենդ, Օրեգոն)
- 2017 թվականից մինչ օրս - «Nevada Legal Group»-ի կառավարող անդամ և հիմնադիր (Լաս Վեգաս, Նևադա)
- 2014-2016 թթ. - Նյու Մեքսիկոյի քրեական իրավունքի գրասենյակի փաստաբան (Ալբուկերկ, Նյու Մեքսիկո)
Համայնքային գործունեություն
- 2022 թվականից մինչ օրս հանդիսանում է Լաս Վեգասի Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհրդի քարտուղար (Լաս Վեգաս, Նևադա)
Լեզուների իմացություն
- Անգլերեն
- Հայերեն
Լրացուցիչ տեղեկատվություն
- 2023 թվականին Փաստաբանների ամերիկյան ինստիտուտի կողմից արժանացել է «Լավագույն իրավաբան» հավաստագրի։
- 2023 թվականին իր կողմից ղեկավարվող իրավաբանական ընկերությունն արժանացել է ԱՄՆ-ի Փաստաբանների ազգային ինստիտուտի «Տարվա ընկերություն» մրցանակին:
- 2023 թվականին արժանացել է «Անձնական վնասվածքների մասին օրենքի գերազանցության իրավաբաններ» հավաստագրի։
- 2022 և 2023 թվականներին իր կողմից ղեկավարվող իրավաբանական ընկերությունն արժանացել է Փաստաբանների ամերիկյան ինստիտուտի «Լավագույն իրավաբանական ընկերություն» հավաստագրի։
- 2022 թվականին արժանացել է ԱՄՆ-ի Փաստաբանների ազգային ինստիտուտի կողմից տրված «Անձնական վնասվածքների հարցերով Ամերիկայի լավագույն դատավարական փաստաբան» հավաստագրի։
- 2022 թվականին ընդգրկվել է ԱՄՆ Ազգային դատավարության փաստաբանների լավագույն 100-ի վարկանիշային ցուցակում:
- 2021 թվականին ընդգրկվել է ԱՄՆ Ազգային դատավարության իրավաբանների լավագույն 40-ի վարկանիշային ցուցում:
- Նյու Մեքսիկոյում, Նևադայում և Օրեգոնում փաստաբանությամբ զբաղվելու լիցենզիա։
2024 թվականի դեկտեմբերի 10-ին նշանակվել է Սփյուռքի գործերի հանձնակատար ԱՄՆ-ում։