Աննա Գալստյան
Գալստյան Աննան Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքից է։ Սովորել է Հյուսիսային (Արկտիկայի) դաշնային համալսարանում` ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճան «Թարգմանչական գործ» և «Ռուսերենը որպես օտար լեզու» մասնագիտություններով։ Ուսման տարիներին ակտիվորեն մասնակցել է համալսարանի ուսանողական խորհրդի աշխատանքներին։
Աշխատել է մասնավոր ոլորտում: Կրթության ոլորտում ունի ավելի քան 6 տարվա աշխատանքային փորձ: Միջազգային լեզուների դպրոցներում աշխատել է որպես ուսուցչուհի, մեթոդիստ և ՄՌԿ-ի մասնագետ։ Բազմաթիվ մեթոդական մշակումներ և ծրագրեր է իրականացրել անգլերեն և գերմաներեն լեզուներով:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: