Արուսյակ Հովհաննիսյան
Արուսյակ Հովհաննիսյանը Մոսկվայից է: Ստացել է Քաղաքական գիտությունների թեկնածուի աստիճան Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում (ՌԺԲՀ), որտեղ 5 տարի շարունակ դասավանդել է Համեմատական քաղաքագիտության ամբիոնում։ Նա աշխատել է ՌԺԲՀ քաղաքագիտության պարբերականի խմբագրությունում։ 2024 թ. ստացել է Չինագիտության զարգացման բարեգործական հիմնադրամի (SDCF) կրթաթոշակ և շարունակել իր հետազոտությունները չինական փիլիսոփայության և առաջնորդության ոլորտում:
Արուսյակն աշխատել է նաև թվային մարքեթինգի և կրթական ծրագրերի համակարգման բնագավառներում։ Մոսկվայում նա համահիմնադրել է «Երիտասարդական հայկական պատմական ընկերությունը» (ՄԱԻՍ), և դասավանդել հայոց պատմություն համայնքի ներկայացուցիչներին։ Աշխատել է նաև որպես իրավաբանի օգնական «Hitik Law» իրավաբանական ընկերությունում, որտեղ ղեկավարել է հաճախորդների հետ հարաբերությունները և մասնակցել թվային ռազմավարության մշակմանը:
Արուսյակը Հայաստանի վերլուծաբանների միության համահիմնադիրն է, որտեղ համագործակցում է հայաստանյան և սփյուռքյան ՏՏ ոլորտի մասնագետների հետ` նպատակ ունենալով ստեղծել համաշխարհային մասնագիտական ցանց։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայրը՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձությա և ինտեգրման կենտրոն: