Գուրգեն Գրիգորյանց
Գուրգեն Գրիգորյանցը ծնվել է Հայաստանում, մեծացել Ռուսաստանում։ Ավարտել է Մոսկվայի պետական Բաց համալսարանը՝ իրավագիտություն մասնագիտությամբ:
Գուրգենը 2011 թվականից աշխատել է իր մասնագիտությամբ որպես մասնավոր պրակտիկ իրավաբան, ներկայացնելով վստահորդների շահերը ընդհանուր իրավասության և արբիտրաժային դատարաններում, իրավունքի տարբեր ճյուղերով: Իրականացրել է ավելի քան 200 հաջող դատական ներկայացուցչություն:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողով։