Կարինա Օհանյան
Կարինա Օհանյանը ծնվել է Բուլղարիայում, մեծացել՝ Ռուսաստանում: 2022 թվականին ավարտել է Դիզայնի բարձրագույն դպրոցը, ստացել է գրաֆիկական դիզայնի կրթություն՝ մասնագիտանալով բրենդինգի, սոցիալական մեդիայի կառավարման և արտադրանքի ձևավորման ոլորտում։
Կարինայի մասնագիտական գործունեությունը սկսվել է տարբեր ընկերությունների համար տեսողական կոնցեպտների մշակմամբ։ Ուսման ընթացքում և դրանից հետո մասնակցել է տարբեր ցուցահանդեսների, ստեղծել պաստառներ կինոթատրոնների, թատրոնների և Մոսկվայի մշակութային կենտրոնների համար։ Նախագծերի վրա աշխատելիս սովորել է վերլուծել հանդիսատեսին, կառուցել արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ և ստեղծել գեղագիտական ու ֆունկցիոնալ դիզայններ:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: