Կարինե Եղիկյան
Կարինե Եղիկյանը Կրասնոդարից է: Սովորել է Կուբանի պետական համալսարանի Կառավարման և հոգեբանության ֆակուլտետում, ստացել «Պետական և մարզային կառավարման» և «Անձի հոգեբանության» ոլորտների մագիստրոսի կոչում։ Կարինեն որակավորված հոգեբան է Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա, Իրավական և բժշկական հոգեբանություն ոլորտներում, ակադեմիական և մասնագիտական հարուստ փորձով: Սովորել է նաև Սանկտ Պետերբուրգի «Հեռուստատեսության դպրոց»-ում՝ թատերական ռեժիսորի և դերասանական վարպետության մասնագիտություններով:
Կարինեն աշխատել է Կրասնոդար քաղաքի վարչության քաղաքացիների ընդունելության բաժնում, ինչպես նաև Կուբանի պետական համալսարանի միջազգային տուրիզմի և կառավարման ֆակուլտետում՝ որպես մեթոդիստ։ Նաև աշխատել է տարբեր կրթական և մշակութային ոլորտներում, այդ թվում Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի Հարավային թեմի Վարդանյան կրթամշակութային կենտրոնի «Արմատ» դպրոցի փոխտնօրենի պաշտոնում: Նա հաջողությամբ կազմակերպել է կրթական, մշակութային և հայրենասիրական միջոցառումներ քաղաքային և մարզային մակարդակներում՝ ակտիվորեն նպաստելով հայոց լեզվի և մշակույթի տարածմանը։ Մշակել է «Հոգեթատրոն» կրթական ծրագիրը և բացել Վախթանգովի անվան թատերական ստուդիան հայազգի խոցելի դեռահասների համար:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայրը՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն: