Լուսինե Ղազարյան

Լուսինե Ղազարյանը (Բայաթյան) ծնվել և մեծացել է Հայաստանում։ 2011թ․ ավարտել է Վալերի Բրուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի բակալավրը՝ Լեզվաբանություն (անգլերեն), իսկ 2013թ․ մագիստրատուրան՝ Լեզվաբանություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտություներով։
2013թ․ տեղափոխվել է Կրասնոդար։ 2015թ․ նշանակվել է ՀԱՈՒՍԵ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց Թեմի Եկեղեցասեր Երիտասարդաց Միության Կենտրոնական գրասենյակի համակարգող, 2019թ.՝ ատենապետ։ 2016-2020թթ․ զուգահեռաբար աշխատել է թեմական «Վարդանյան» կրթա-մշակութային կենտրոնի «Արմատ» դահլիճում՝ որպես հնչունային օպերատոր, այնուհետև՝ դահլիճի պատասխանատու։ 2022թ․ նշանակվել է կրթա-մշակութային կենտրոնի և Հայկակակ «Արմատ» կիրակնօրյա դպրոցի տնօրենի օգնական։ Իրագործել է տարբեր մասշտաբի կրթական-մշակութային, հոգևոր-ազգային և հայապահպան նախագծեր և միջոցառումներ թե՛ Թեմի և համայնքի տարածքում, թե՛ Հայաստանում:
2016թ․ դիզայներ Գայանե Բայաթյանի հետ հիմնադրել է BAYATYAN բրենդը: Նույն թվականին աշխատել է «ՀԱՅԿ» կինոընկերության «Արշալույս» ֆիլմում:
2021թ․-ից իրականացնում է Կրասնոդարի՝ Սփյուռքի առաջին երիտասարդ դեսպանի առաքելությունը:
2023թ․ աշխատել է Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի քաստինգի թիմում:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Միջազգային կապերի բաժնում։