Մարտիրոս Փալազեան
Մարտիրոսը ծնվել և մեծացել է Լիբանանի Այնճար գյուղում: 2010 թվականին Լիբանանի միջազգային համալսարանում ստացել է միջազգային բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան:
Համալսարանն ավարտելուց հետո նա անմիջապես սկսել է իր գործունեությունը խորհրդատվական ոլորտում, աշխարհի տարբեր երկրներում: Մարտիրոսը աշխատել է տարբեր արդյունաբերական ստարտափների հետ, օգնել բիզնեսի ստեղծման և ընդլայնման հարցերում։ Լինելով ֆինանսական խորհրդատու և օգտագործելով իր ֆինանսական շուկաների մասին գիտելիքները՝ մի շարք ներդրողների օգնել է ավելացնել իրենց եկամուտները:
Մարտիրոսը սովորել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և 2020 թվականին ստացել ջութակահարի մագիստրոսի կոչում: Ելույթ է ունեցել տարբեր անսամբլների և քառյակների հետ և ավելի քան ութ տարի աշխատել է որպես մենակատար և երկրորդ ջութակի բաժնի ղեկավար Լիբանանի գերմանական մշակութային կենտրոնի Բարոկկո համույթում:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն: