Մերի Գրիգորյան
Մերի Գրիգորյանը ծնվել է Հայաստանում, մեծացել՝ Ռուսաստանում։
Մերին ձեռնարկատեր և տնտեսագետ է, աուդիտի, բիզնես-մարքեթինգի և նախագծերի կառավարման ոլորտում ավելի քան 7 տարվա փորձով։
Մերին գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի միջազգային կապերի համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության ոլորտում բակալավրի աստիճան, սովորել է հաշվապահություն, բիզնես մարքեթինգ և աուդիտ Երևանի Մեսրոպ Մաշտոց համալսարանում, ինչպես նաև ուսուցում է ստացել Ուրալյան պետական հանքարդյունաբերության համալսարանում՝ ստանալով հաշվապահի որակավորում հանքարդյունաբերության ոլորտում։
Մերին զբաղվում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, պետական կառավարման թվայնացման և միջազգային ընկերություններում կառավարման ոլորտի գիտական հետազոտություններով:
Մերիի մասնագիտական փորձը ներառում է աշխատանք միջազգային և ռուսական աուդիտորական ընկերություններում, ինչպես նաև «Էկո-Ագրո» գյուղատնտեսական ընկերությունում, որտեղ նա մշակել և իրականացրել է դրամաշնորհային ծրագրեր և համակարգել վաճառքը տարածաշրջանում:
Մերին նաև «GRIGORIAN GROUP»-ի հիմնադիրն ու ղեկավարն է, որը զբաղվում է խորհրդատվությամբ, բիզնես գործընթացների օպտիմալացմամբ և բիզնեսի թվայնացմամբ։
«իԳործ» ծրագրի շրջանականերում աշխատավայրը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: