Նաիրա Հովակիմյան
Նաիրա Հովակիմյանը ծնվել է Հայաստանում, մեծացել՝ Ռուսաստանում։ 2014 թվականին ավարտել է ՌԴ Նախագահին առընթեր Հյուսիսային Կովկասի պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության որակավորում։
Կարիերան սկսել է 2011 թվականին՝ որպես իրավաբանի օգնական Ռոստովի «Գործընկերություն» մարզային իրավաբանների միությունում: 2014 թվականից եղել է Դոնի Ռոստով քաղաքի դատախազի օգնական՝ վերահսկելով նախաքննական մարմինների դատավարական գործունեությունը:
2020 թվականին ստացել է իրավաբանի որակավորում և քրեական գործերով պաշտպանել քաղաքացիներին։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայրը՝ ՀՀ արդարադատության նախարարություն: