Օվսաննա Աջամողլյան
Օվսաննա Աջամողլյանը ծնվել է Հայաստանում, մեծացել Ռուսաստանում։ Ավարտել է Ռուսաստանի պետական կառավարման համալսարանի զբոսաշրջության և հյուրանոցների կառավարման մասնագիտությամբ բաժինը և ստացել բակալավրի աստիճան Կիպրոսի «Сollege of tourism and hotel management»-ում։ Ուսանողների փոխանակման «Erasmus» ծրագրի շրջանակներում ուսանել է նաև Լեհաստանի Պոզնան տնտեսագիտական Համալսարանի միջազգային բաժնում։
Աշխատանքային կարիերան սկսել է «Marriott» հյուրանոցների ցանցում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Աշխատել է նաև միջազգային «Adam Smith Conferences»-ում, որտեղ կազմակերպել է ավելի քան 20 միջազգային բիզնես միջոցառումներ Ռուսատանում և մի շարք եվրոպական երկրներում։ Այնուհետև իր աշխատանքային գործունությունը շարունակել է որպես հիբրիդային միջոցառումների թվայնացման պատասխանատու ղեկավար՝ օնլայն հարթակների և հավելվածների գծով:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: