Յանա Խաչատրյան
Յանա Խաչատրյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանի Տոմսկ քաղաքում: Նա որակավորված հոգեբան է: Ավարտել է Տոմսկի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի կլինիկական և գենետիկական հոգեբանության բաժնում, «Անվտանգության և առողջության հոգեբանություն» մասնագիտությամբ:
Գերազանցությամբ ավարտել է նաև Տոմսկի պետական ուսուցչական համալսարանի բակալավրիատը «Հոգեբանական-պեդագոգիական կրթություն» մասնագիտությամբ:
Զբաղվում է ուսումնական գործընթացի մասնակիցների հոգեբանական և մանկավարժական աջակցությամբ և նրանց հոգեկան առողջության պահպանմամբ: Կատարում է ուսումնասիրություններ և հրապարակում հոդվածներ: Յանան միջազգային և Ռուսական մրցույթների դափնեկիր է, նրա աշակերտները նույնպես գրավում են մրցանակային տեղեր օլիմպիադաներում: 2021 թվականին նա եղել է Տոմսկ քաղաքի լավագույն 10 մանկավարժ-հոգեբանների շարքում՝ «Ռուսաստանի մանկավարժ-հոգեբան» մրցույթի շրջանակներում:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ: