Թոմաս Սահակյան

Ես Թոմաս Սահակյանն եմ, 25 տարեկան։ Բնակվում եմ Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Չնայած Հայաստանից դուրս մեծանալուն՝ հայրենիքի հանդեպ ունեցած սերը և կարոտը միշտ մղել են ինձ պահպանելու հայկական ինքնությունս և շրջապատված լինելու հայերով։
Ֆրանսիայում ակտիվորեն ներգրավված եմ եղել հայկական մշակութային կյանքի կազմակերպչական ու կրթական նախաձեռնություններին՝ համագործակցելով Մարսելի հայկական մշակութային կառույցների և եկեղեցու հետ։
Ներկայումս սովորում եմ Փարիզի Բարձրագույն Միջազգային և Քաղաքական Հետազոտությունների Դպրոցում՝ միջազգային հարաբերությունների և քաղաքական գիտությունների բակալավրի վերջին տարում։ Բացի այդ, 2025 թվականին ավարտել եմ բարձրագույն ֆինանսական կրթություն՝ բանկային գործ մասնագիտությամբ, և աշխատել երկու խոշոր ֆրանսիական բանկերում։
Փոքր տարիքից ներգրավված եմ եղել Մարսելի համայնքային կյանքում՝ ակտիվ մասնակցելով տեղի հայկական կազմակերպությունների աշխատանքին։ 2024 թվականից նաև ներգրավվել եմ Ֆրանսիայի քաղաքական գործընթացներում՝ դառնալով «Երիտասարդ աջերի միություն հանուն Հանրապետության» կազմակերպության անդամ։ Իմ նպատակը Հայաստանի և հայերի շահերի պաշտպանությունն է ֆրանսիական քաղաքական դաշտում։
Որպես Ֆրանսիայի «Սփյուռքի երիտասարդ դեսպան»՝ ձգտում եմ ամրապնդել կապերը Հայաստանի և սփյուռքի միջև։ Վստահ եմ, որ մենք՝ սփյուռքի երիտասարդներս, պետք է մշտական կապ պահենք հայրենիքի հետ և մեր ամենօրյա աշխատանքով նպաստենք նրա զարգացմանն ու հզորացմանը։