Էդգար Հարոյան

Ես Էդգար Հարոյանն եմ, 28 տարեկան։ Ծնվել եմ Գյումրիում և արդեն ավելի քան 17 տարի բնակվում եմ Ֆրանսիայի Տուլուզ քաղաքում։
Ստացել եմ կրթություն կառավարման և ֆինանսների ոլորտում և զբաղվում եմ ձեռնարկատիրությամբ։ Ինձ համար միշտ կարևոր է եղել պահպանել հայկական ինքնությունը և լեզուն։ Ակտիվ մասնակցությամբս համայնքային միջոցառումներին՝ 2023 թվականից ընտրվել եմ Տուլուզի հայկական ընկերակցության փոխնախագահ։
Լինելով տարածաշրջանում միակ հայկական կազմակերպությունը, մեր համայնքը միասին փորձում է զարգացնել և տարածել հայկական մշակույթը՝ իրականացնելով կրթական, մշակութային և սոցիալական նախաձեռնություններ։ Այս բոլոր ծրագրերի նպատակը սերունդների ինքնության պահպանությունն է և միաժամանակ ֆրանսիացի հասարակությանը ծանոթացնելը հայկական մշակույթին։
Որպես Սփյուռքի երիտասարդ դեսպան՝ իմ նպատակն է խթանել Հայաստան-Սփյուռք կապերի խորացումը, ներգրավել երիտասարդներին և իրականացնել ծրագրեր, որոնք կհարստացնեն մեր հայրենիքի և սփյուռքի միջև փոխադարձ համագործակցությունը։