Անի Գրիգորյան

Ես Անի Գրիգորյանն եմ՝ ծնված և մեծացած Իսպանիայի Ալիկանտե քաղաքում։
Հայերեն գրել և կարդալ սովորել եմ Ալիկանտեի Շառլ Ազնավուրի անվան կիրակնօրյա դպրոցում, որտեղ այժմ աշխատում եմ որպես ուսուցչուհի։
Սովորում եմ Ալիկանտեի պետական համալսարանում և ապագա մանկավարժ եմ։
Ներկայում անդամակցում եմ հայկական միությանը, որի նպատակն է ոչ միայն համախմբել համայնքի անդամներին, այլև խթանել մշակութային ու կրթական գործունեությունը։ Համարում եմ, որ սա հայապահպանության ամենակարևոր հիմքերից մեկն է։
Համագործակցելով համայնքի ղեկավար Հասմիկ Քոչարյանի և կիրակնօրյա դպրոցի անձնակազմի հետ՝ կազմակերպում ենք բազմաթիվ միջոցառումներ, համաժողովներ, ամառային ճամբարներ և ավարտական հանդիսություններ։ Մեր գործունեության գլխավոր նպատակն է պահպանել հայ ինքնությունն ու մշակույթը օտար երկրում։