Ադելինա Տերտերյան
Ադելինա Տերտերյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում։ 2024 թվականին գերազանցությամբ ավարտել է Սոչիի պետական համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան «Պետական և համայնքային կառավարում» մասնագիտությամբ։
Նա հանդիսանում է Ռուսաստանի Անապա քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու երիտասարդական կազմակերպության ատենապետը։ Ադելինան նաև թեմի երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամ է։ Ղեկավարում է մամուլի ծառայությունը և համակարգում Անապայի հայկական եկեղեցական համայնքի սոցիալական հարթակները։ Շատ ակտիվ գործունեություն է ծավալում ինչպես ծխական, այնպես էլ համայնքային կյանքում։
2023 թվականից ղեկավարում է Սուրբ Գևորգ եկեղեցու երիտասարդական կազմակերպության պատվիրակությունը։
2024 թվականին մասնակցել է Birthright Armenia ծրագրին, որի շրջանակում համագործակցել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի, ինչպես նաև AGBU, Repat Armenia և Artbox Armenia կազմակերպությունների հետ։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։