Անի Հովհաննիսյան
Անի Հովհաննիսյանը ծնվել է Երևանում։ Հինգ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ հետագայում ստացել է բարձրագույն կրթություն։ Նա գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Բարձրագույն տնտեսագիտական դպրոցը՝ իրավաբանի մասնագիտությամբ։ Ունի աշխատանքային փորձ իրավաբանության և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում։
2022 թվականին վերադարձել է Հայաստան և հիմնել քովորքինգ տարածք՝ զբաղվելով դրա նախագծման, կազմակերպման և զարգացման աշխատանքներով։ Տարածքի գործունեության դադարեցումից հետո շարունակել է աշխատել իրավաբանական ոլորտում՝ աջակցելով արտերկրից տեղափոխվող մասնագետներին իրավական և փաստաթղթային հարցերում։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։