Արամ Հովհաննիսյան
Արամ Հովհաննիսյանը ծնվել և մեծացել է Մոսկվայում։ 2022 թվականին ավարտել է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը (ՌԺԲՀ)՝ լեզվաբանության մասնագիտությամբ։ Ավարտելուց հետո սկսել է իր մասնագիտական գործունեությունը որպես անգլերեն և չինարեն լեզուների դասախոս՝ միաժամանակ ակտիվորեն մասնակցելով Մոսկվայի հայ համայնքի կյանքին։
Հայաստան վերադառնալուց հետո շարունակել է կրթական գործունեությունը Ռուս-Հայկական համալսարանի Կոնֆուցիուսի կենտրոնում՝ որպես չինարեն լեզվի և մշակույթի դասախոս։
Բացի այդ, Արամը ունի փորձ իրավաբանական ոլորտում․ նա աշխատել է ԱՄՆ Չիկագո քաղաքում գործող Hitik Law, LLC իրավաբանական ընկերությունում՝ որպես իրավաբանի օգնական և գրասենյակի մենեջեր։ Այդ ընթացքում զբաղվել է CRM համակարգերի կառավարմամբ, հաճախորդների հետ կապերի պահպանմամբ, ինչպես նաև ընկերության սոցիալական հարթակների համակարգմամբ։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում։