Արթուր Երանոսյան
Արթուր Երանոսյանը ծնվել է Հայաստանում։ Ավարտել է Նիժնի Նովգորոդի պետական տեխնիկական համալսարանի ֆիզիկա-տեխնիկական ֆակուլտետը՝ ստանալով ինժեների կոչում ատոմային էլեկտրակայանների և էներգետիկ կայանների ոլորտում։
2005 թվականին, համալսարանը ավարտելուց հետո, սկսել է աշխատել Աֆրիկանտովի անվան փորձարարական-կոնստրուկտորական բյուրոյում՝ որպես երրորդ կարգի ինժեներ։
2006 թվականին, փոխելով մասնագիտական գործունեության ուղղությունը, աշխատանքի է անցել «Նիժեգորոդկապրեմստրոյ ԱԻՆ» ՍՊԸ հիմնարկում՝ ջերմային էներգիայի հաշվառման հանգույցների ներդրման գլխավոր մասնագետի և ծրագրի ղեկավարի պաշտոնում։
2012–2017 թվականներին աշխատել է «Էռա» ՍՊԸ-ում՝ որպես կառավարման ավտոմատացված համակարգերի ինժեներ-նախագծող և նույն ոլորտում նախագծերի ղեկավար։
Արթուրը մասնակցել է մի շարք խոշոր նախագծերի, այդ թվում՝
-
2014 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում Օլիմպիական կրակի տարրայի կառուցմանը և շահագործմանը,
-
2018 թվականից Օմսկի նավթավերամշակման գործարանի նոր մասի կառուցմանը,
-
Մոսկվայի, Նիժնի Նովգորոդի, Պավլովսկի թռչնաֆաբրիկայի, «Ալմազ-Անտեյ» հակաօդային պաշտպանության կոնցեռնի, Նիժնի Նովգորոդի տեխնոպարկի, Դաշնային պետական գիտահետազոտական ինստիտուտ «Պոլիմերներ»-ի, Օրգհիմ գործարանի և «ՎՄԶ» ԲԲԸ (Վյսսա) մետալուրգիական գործարանի տեխնոլոգիական օբյեկտների նախագծման և կառուցման աշխատանքներին։
2017–2019 թվականներին Ռուսաստանում հիմնադրել և ղեկավարել է Իջևանի կոնյակի գործարանի ֆիրմային խանութների ցանցը։
2019–2025 թվականներին աշխատել է տարբեր շինարարական կազմակերպություններում՝ որպես գլխավոր ինժեներ և նախագծերի ղեկավար։ Այդ ընթացքում ղեկավարել է Նիժնի Նովգորոդի OCEANIS ջրաշխարհի էլեկտրական լուսավորության կառուցման նախագիծը և STADA դեղագործական ընկերության համար «SNUP» դեղամիջոցի արտադրական գծի ներդրման նախագիծը։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության բաժնում։