Արմինե Ենգիբարյան
Արմինե Ենգիբարյանը ծնվել է Երևանում, իսկ 1993 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ Ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան, ապա Նյու Յորքի համալսարանում (NYU) ստացել է կորպորատիվ իրավունքի մագիստրոսի աստիճան։
Արմինե Ենգիբարյանն ավելի քան 20 տարվա փորձ ունի FMCG և դեղագործական ոլորտներում։ Նա աշխատել է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի առաջատար միջազգային կորպորացիաներում։
Իր կարիերան սկսել է որպես կրտսեր իրավաբան, իսկ տարիների ընթացքում առաջադիմելով՝ նշանակվել է GlaxoSmithKline Pharmaceuticals Ltd. ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Ռուսաստանի տարածաշրջանային իրավաբանական տնօրենի ղեկավար։
2020 թվականին վերադարձել է Երևան և շարունակել իր մասնագիտական գործունեությունը որպես ավագ իրավախորհրդատու՝ համագործակցելով ՏՏ, iGaming և խորհրդատվական ոլորտների տարբեր ընկերությունների հետ։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է ՀՀ արդարադատության նախարարությունում։