Արփինե Հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյանը ծնվել է Հայաստանում, մեծացել՝ Ռուսաստանի Կազան քաղաքում։
2023 թվականին ավարտել է Կազանի դաշնային համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան «Թարգմանություն և թարգմանագիտություն» մասնագիտությամբ։
Աշխատել է մասնավոր դպրոցներում և օլիմպիական կենտրոններում՝ որպես անգլերենի ուսուցչուհի, զբաղվել է թարգմանություններով, տեքստերի գրությամբ և ուսումնական նյութերի մշակմամբ։ Ունի նաև փորձ մարդկանց հետ աշխատելու և մենեջմենթի ոլորտում։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։