Բենջամին Հայրապետյան
Բենջամին Թոմաս Հայրապետյանը ծնվել է Արգենտինայի Կորդովա քաղաքում։ Ունի Կորդովայի Կաթողիկե համալսարանի քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների դիպլոմ և ակտիվ մասնակցություն է ունեցել ուսանողական և հասարակական նախաձեռնություններում։
Բենջամինը ունի մասնագիտական փորձ պետական կառավարման ոլորտում․ աշխատել է պատգամավորի օգնական, մասնակցել հաղորդակցման ռազմավարության մշակմանը և տվյալների վերլուծությանը Կորդովայի տեղական դատարանում։ Նա նաև համակարգել է նախագծեր և մշակութային ծրագրեր Կորդովայի հայկական համայնքում և Լուիզա Հայրաբեդյան հիմնադրամում։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում։