Գոհար Պողոսյան
Գոհար Պողոսյանը ծնվել է Հայաստանում, մեծացել՝ Ռուսաստանում։ Գերազանցությամբ ավարտել է Տիմիրյազևի անվան ակադեմիայի Այգեգործության և լանդշաֆտային ճարտարապետության ֆակուլտետի բակալավրը և մագիստրատուրան։
Գոհարը ղեկավարում է լանդշաֆտային նախագծեր՝ կոնցեպտուալ փուլից մինչև հեղինակային հսկողություն։ Ռուսաստանում աշխատել է որպես ֆրիլանսեր խոշոր լանդշաֆտային ընկերություններում՝ զբաղվելով մասնավոր տնամերձ հանրային տարածքների, հյուրանոցների, բնակելի համալիրների, զբոսայգիների և պուրակների նախագծերով։
Վերջին երեք տարիներին Հայաստանում տարբեր նշանակության և մասշտաբի տարածքների վրա նախագծում և իրականացնում է հեղինակային հսկողություն։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում։