Էջմին Հաթամյան
Էջմին Հաթամյանը ծնվել և մեծացել է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում։ Միջնակարգ ուսումը ավարտել է հայկական դպրոցում, իսկ համալսարանում սովորել է բիզնես մենեջմենտ։
2017 թվականին ընկերոջ հետ հիմնել է սեփական բիզնես՝ զբաղվելով հարսանեկան և տարբեր միջոցառումների կազմակերպմամբ ու ձևավորմամբ։ Միաժամանակ դասավանդել է կիրակնօրեա դպրոցում՝ որպես կրոնի ուսուցիչ և ակտիվորեն մասնակցել համայնքային տարբեր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացմանը։
2024 թվականին մասնակցել է «Սփյուռքի Երիտասարդ Դեսպան» ծրագրին։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում։