Լիլիթ Դանիելյան
Լիլիթ Դանիելյանը ծնվել է Հայաստանում, իսկ 2015 թվականից բնակվում է Ֆրանսիայում։ Նա կրթություն է ստացել Երևանի Չայկովսկու անվան մասնագիտացված միջնակարգ երաժշտական դպրոցում, այնուհետև՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
Լիլիթ Դանիելյանն երգչուհի, դաշնակահար, կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր է։ 2008–2013 թվականներին աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում՝ որպես պրոդյուսեր, եղել է «Աստղիկ» մանկապատանեկան մրցույթի երաժշտական պրոդյուսերը, ինչպես նաև մասնակցել է մի շարք երաժշտական նախագծերի որպես ժյուրիի անդամ։ Ֆրանսիայում խորացրել է իր մասնագիտացումը թատերական վոկալի ոլորտում։
Լիլիթը վոկալի և դաշնամուրի դասավանդման մեծ փորձ ունի․ աշխատել է Սան Մալոյի կոնսերվատորիայում որպես դասախոս, ինչպես նաև ֆրանսիական տարբեր քոլեջներում դասավանդում է երաժշտական կրթություն առարկան։ Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում և ԱՄՆ-ում՝ որպես մենակատար։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։