Միքայել Վարդանյան
Միքայել Վարդանյանը ծնվել է Երևանում և մեծացել Սանկտ Պետերբուրգում, որտեղ ստացել է քաղաքացիական իրավունքի բակալավրի և միջազգային հանրային իրավունքի մագիստրոսի աստիճաններ։ Հետագայում տեղափոխվել է Նորվեգիա և Օսլոյի համալսարանում ձեռք բերել միջազգային հանրային իրավունքի երկրորդ մագիստրոսի աստիճան։ Նրա ուսումնառության հիմնական ուղղությունները եղել են Եվրոպական միության իրավունքը, մարդու իրավունքները, փախստականների միջազգային իրավունքը և միջազգային մարդասիրական իրավունքը։
Միքայելը մասնավոր հատվածում աշխատել է որպես իրավաբան՝ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերելով զգալի փորձ քաղաքացիական, վարչական և մաքսային իրավունքի ոլորտներում։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում։