Նորա Ռադոսլավովա
Նորա Ռադոսլավովան ծնվել և մեծացել է Պլովդիվում, Բուլղարիա։ 2004 թվականից ակտիվորեն ներգրավված է հայկական համայնքի կյանքում՝ AGBU Պլովդիվի միջոցով։ Նա եղել է AGBU Voice նախաձեռնության հիմքերում և աշխատել է որպես Երիտասարդ մասնագետների բաժնի փոխնախագահ Պլովդիվի մասնաճյուղում։ Ներկայումս շարունակում է իր գործունեությունը՝ որպես AGBU Պլովդիվի համանախագահ։
Նորան ավարտել է Միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը և աշխատել արտասահմանյան ստարտափների և ընկերությունների հետ՝ արտադրության և ծառայությունների ոլորտներում։ Նա նաև անցել է փորձառություն Եվրոպական խորհրդարանում։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում։