Սաթենիկ Կուրղինյան
Կուրղինյան Սաթենիկը ծնվել է Հայաստանում։ 2004 թվականին ավարտել է Երևանի Տնտեսաիրավագիտական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ Դպրոցական և բուհական կրթությունն ավարտելուց հետո տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ սկսել է իր մասնագիտական գործունեությունը առևտրի և կառավարման ոլորտներում։
2014 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի հունիսը զբաղեցրել է «ՏԴ Ուդաչա» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը Վոլգոգրադում, որտեղ ղեկավարել է ընկերության գործունեությունը՝ իրականացնելով վաճառքների պլանավորում և վերահսկում, շուկայի վերլուծություն, անձնակազմի ընտրություն և ուսուցում, ինչպես նաև արտադրանքի իրացման նոր մեխանիզմների ներդրում։
Սաթենիկը 2014 թվականից ակտիվորեն ներգրավված է հասարակական գործունեության մեջ՝ որպես Վոլգոգրադի մարզային հայկական համայնքի նախագահի տեղակալ, համակարգելով համայնքի կազմակերպչական և ֆինանսատնտեսական աշխատանքները, ներկայացնելով համայնքի շահերը պետական և հասարակական կառույցներում, ղեկավարելով մշակութային, կրթական և բարեգործական ծրագրեր։ 2020 թվականին նա հիմնել է «Հայ եմ» կրթական կենտրոնը, որտեղ դասավանդել է հայոց լեզու։
Ներկայումս շարունակում է ուսումը Մոսկվայի «Սիներջի» համալսարանի հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայում (հեռավար ուսուցում)։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում։