Սոֆիա Աբրահամյան
Սոֆիա Աբրահամյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում։ 2021 թվականին ավարտել է Տոմսկի պետական մանկավարժական համալսարանը՝ «Մանկավարժական կրթություն» մասնագիտությամբ՝ երկու պրոֆիլով՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներ։ «Erasmus» ծրագրի շրջանակում ուսում է ստացել Լեհաստանի Վրոցլավի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում։ Մագիստրատուրան ավարտել է Տոմսկի պետական համալսարանում՝ «Լեզվաբանություն» մասնագիտությամբ։
Սոֆիան իր մանկավարժական գործունեությունը սկսել է Տոմսկի գիմնազիայում, այնուհետև շարունակել Մոսկվայի մասնավոր լեզվական դպրոցում։ Ունի նաև աշխատանքային փորձ Ֆրանսիայում՝ հյուրանոցային և զբոսաշրջության ոլորտներում։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։