Տարիել Դանելյան
Տարիել Դանելյանը ծնվել է Վրաստանում և մեծացել Ռուսաստանում։ Ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի քաղաքագիտության ասպիրանտուրան։
Աշխատել է Ռուսաստանի Դաշնության պետական կառույցներում, այդ թվում՝ Մոսկվայի մարզային կառավարությունում, Պետական դումայում և Արդյունաբերության ու առևտրի նախարարությունում։
Նրա հետաքրքրությունների ոլորտը ընդգրկում է փիլիսոփայությունը, հոգեբանությունը և ինտելեկտուալ խաղերը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել «Oratory School» նախագծում և արժանացել քաղաքագիտության օլիմպիադայի հաղթողի տիտղոսին։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։