Քարիմ Մուսալլամ
Քարիմ Մուսալլամը ծնվել և մեծացել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում։ Ավարտել է Հռոմի «Սապիենցա» համալսարանը՝ ստանալով ճարտարապետության, լանդշաֆտի և հնագիտության մագիստրոսի աստիճան (ALA):
Ուսումնական փորձառություններն անցկացրել է Հունաստանի Աթենք և Իտալիայի Նեապոլ քաղաքներում՝ մասնավորապես կենտրոնանալով քաղաքային միջավայրում վտանգված մշակութային ժառանգության պահպանության նախագծերի վրա։ Հնագիտական փորձառություն է ունեցել Հռոմի Կոլիզեումի հնագիտական պարկում։
Քարիմը նաև ստացել է հնգամյա բակալավրի աստիճան ճարտարապետության ոլորտում Հորդանանի Գերմանական համալսարանում, որի ընթացքում մեկ տարի սովորել է Գերմանիայի Համբուրգ քաղաքի ՀաֆենՍիթի համալսարանում և ձեռք բերել պրակտիկ փորձ գերմանական ճարտարապետական գրասենյակում։
Ամերիկյան ճարտարապետական գրասենյակում աշխատելուց հետո երկու տարի կենտրոնացել է քաղաքաշինության նախագծերի վրա՝ հատկապես հնության և մշակույթի ոլորտներում, համագործակցելով ՄԱԿ-ի Միջավայրի ծրագրի Հորդանանի գրասենյակի հետ։ Այդ ընթացքում մասնակցել է Հորդանանի երկու քաղաքների կլիմայական կայունության գլխավոր հատակագծերի մշակմանը։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում։