Անուշ Ճուղուրյան
Ես Անուշ Ճուղուրյանն եմ։ Ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում՝ Վորոնեժ քաղաքում։
Ավարտել եմ Վորոնեժի պետական համալսարանը՝ «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ։
Վորոնեժում ակտիվորեն ներգրավված եմ հայկական համայնքի կյանքում և հանդիսանում եմ «Նոր շունչ» երիտասարդական կազմակերպության կառավարման խորհրդի անդամ։ Համայնքային գործունեության շրջանակում կարևորում եմ երիտասարդների ներգրավվածությունը, փոխադարձ կապերի ամրապնդումը և հայկական ինքնության ու մշակույթի պահպանմանն ուղղված նախաձեռնությունները։
Որպես Սփյուռքի երիտասարդ դեսպան իմ գլխավոր նպատակն է շարունակել կառուցել կամուրջներ Հայաստանի և Սփյուռքի միջև և ոգեշնչել սփյուռքահայ երիտասարդներին՝ գիտակցված մասնակցություն ունենալու հայկական ժառանգության պահպանման ու զարգացման գործում։ Ձգտում եմ իմ գիտելիքներն ու փորձը ծառայեցնել այնպիսի նախաձեռնությունների իրականացմանը, որոնք կնպաստեն հայկական մշակույթի և ինքնության պահպանմանն ու զարգացմանը Սփյուռքում։