Արաքսյա Դանիելյան
Ես Արաքսյա Դանիելյանն եմ։ Մեծացել եմ Մոսկվայում, սակայն 2015 թվականից բնակվում եմ Գերմանիայում՝ Բեռլինում։
Մասնագիտական գործունեությունս ծավալում եմ պրոդուկտ մենեջմենթի և բիզնեսի զարգացման ոլորտներում՝ ներգրավված լինելով թվային լուծումների մշակման և ներդրման, աշխատանքային գործընթացների բարելավման ու կազմակերպությունների զարգացմանն ուղղված նախագծերում։
Մասնագիտական գործունեությանս զուգահեռ՝ ակտիվորեն ներգրավված եմ հայկական համայնքի կյանքում։ Ներկայումս հանդիսանում եմ ՀԲԸՄ Երիտասարդ մասնագետների (YP) Բեռլինի մասնաճյուղի համանախագահը, որտեղ զբաղվում եմ Գերմանիայի տարբեր հատվածներում բնակվող երիտասարդ հայերին միավորող ցանցային, կրթական, մշակութային և համայնքային միջոցառումների կազմակերպմամբ։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան»՝ ցանկանում եմ նպաստել Հայաստանի և Գերմանիայի երիտասարդների միջև կապերի ամրապնդմանը, խրախուսել հայկական մշակույթի և ժառանգության պահպանմանն ու զարգացմանն ուղղված ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաև ստեղծել երիտասարդների անձնական, մասնագիտական և համայնքային զարգացման նոր հնարավորություններ։