Արփինե Գրիգորյան
Ես Արփինե Գրիգորյանն եմ։ Ծնվել եմ Հայաստանում՝ Աբովյան քաղաքում, իսկ ներկայումս բնակվում եմ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում։
Սովորում եմ Լայպցիգի պետական համալսարանի արևելագիտության բաժնում։
Գերմանիայում բնակվելու առաջին տարիներից ակտիվորեն ներգրավված եմ համայնքային կյանքում։ Եղել եմ հայոց լեզվի և երգի ուսուցչուհի հայկական դպրոցում, իսկ ներկայումս շարունակում եմ ակտիվ մասնակցություն ունենալ հայկական մշակութային և եկեղեցական կյանքին։ Ստեղծել եմ Լայպցիգի Հայկական երիտասարդության միությունը և կազմակերպում եմ միջոցառումներ, որոնց նպատակն է ներկայացնել հայկական մշակույթը, երաժշտությունն ու ավանդույթները, ինչպես նաև ամրապնդել հայ-գերմանական կապերը։
Մասնակցել եմ Լայպցիգ քաղաքի, հայկական հյուպատոսության և Լայպցիգի հայկական մշակութային համայնքի կողմից կազմակերպված բազմաթիվ միջոցառումների՝ հանդես գալով որպես երգչուհի և ներկայացնելով հայկական երգն ու մշակույթը։ Կազմակերպել եմ նաև սեփական նախաձեռնությամբ իրականացվող միջոցառումներ։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան»՝ ցանկանում եմ շարունակել միավորել հայ համայնքին՝ հատկապես երիտասարդներին, նպաստել Գերմանիայի հայ համայնքի զարգացմանն ու հայկական մշակույթի պահպանմանն ու տարածմանը։