Գարիկ Գասպարյան
Ես Գարիկ Գասպարյանն եմ։ Ծնվել եմ և ներկայումս բնակվում եմ Վրաստանի Քվեմո Քարթլիի տարածաշրջանում։
Ներկայումս սովորում եմ Թբիլիսիի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չորրորդ կուրսում։
Ունեմ երիտասարդական, հասարակական և պետական ոլորտներում շուրջ չորս տարվա մասնագիտական փորձ։ Չորս տարի աշխատել եմ երիտասարդական կենտրոնում՝ մասնակցելով երիտասարդական ծրագրերի մշակման, կազմակերպման և իրականացման աշխատանքներին։ Ներկայումս մասնագիտական գործունեությունս շարունակում եմ պետական հաստատություններում՝ ներգրավվելով տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործընթացներում։
Ակտիվորեն ներգրավված եմ Վրաստանի հայ համայնքի կյանքում։ Սերտորեն համագործակցում եմ «Հայարտուն» մշակութային կենտրոնի և Վրաստանում գործող հայկական կազմակերպությունների հետ՝ մասնակցելով համայնքային, կրթական և մշակութային ծրագրերի կազմակերպմանն ու իրականացմանը։ Կազմակերպել և իրականացրել եմ մի շարք մշակութային միջոցառումներ ու հատուկ նախագծեր՝ հատկապես մարզերում բնակվող հայ երիտասարդների ներգրավվածության և զարգացման խթանման նպատակով։ Մասնակցում եմ նաև «Էրասմուս+» միջազգային ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներին՝ նպաստելով երիտասարդների կրթական, մասնագիտական և անձնական զարգացման հնարավորությունների ընդլայնմանը։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան»՝ նպատակ ունեմ իմ մասնագիտական փորձն ու գիտելիքները ներդնել Վրաստանի հայ երիտասարդության զարգացման գործում, նպաստել հայկական մշակույթի, լեզվի և ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի և Վրաստանի հայ երիտասարդների միջև կապերը։