Հրանթ Շահբազյան
Ես Հրանթ Շահբազյանն եմ։ Ծնվել եմ Էստոնիայի Տարտու քաղաքում, իսկ ներկայումս բնակվում եմ Տալլինում։
Ավարտել եմ Տալլինի կիրառական գիտությունների համալսարանը՝ ստանալով մեքենաշինության ինժեների որակավորում։
Մասնագիտական գործունեությունս ծավալում եմ վաճառքի, բիզնեսի զարգացման և ձեռնարկատիրության ոլորտներում։ Հանդիսանում եմ NOG GROUP OÜ ընկերության գլխավոր տնօրենը, որտեղ պատասխանատու եմ բիզնեսի զարգացման, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման և ռազմավարական գործընկերությունների ձևավորման համար։
Ակտիվորեն ներգրավված եմ Էստոնիայի հայ համայնքի կյանքում՝ մասնակցելով հայկական մշակութային, հասարակական և երիտասարդական տարբեր ծրագրերի կազմակերպմանն ու իրականացմանը։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան»՝ նպատակ ունեմ իմ մասնագիտական և համայնքային փորձն օգտագործել Հայաստանի և Էստոնիայի հայ երիտասարդների միջև կապերի ամրապնդման, համատեղ նոր նախաձեռնությունների ձևավորման և երիտասարդների շրջանում հայկական մշակույթի ու ազգային արժեքների տարածման ուղղությամբ։