Նարե Կարապետյան
Ես Նարե Կարապետյանն եմ։ Ծնվել եմ Հայաստանի Երևան քաղաքում, իսկ 2019 թվականից բնակվում եմ Ռումինիայի Բուխարեստ քաղաքում։
Բարձրագույն կրթությունս ստացել եմ Բուխարեստի համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում՝ մասնագիտանալով պորտուգալերեն լեզվի ուղղությամբ։
Ռումինիայում բնակվելու տարիներին ակտիվորեն ներգրավված եմ տեղի հայկական համայնքի հասարակական և մշակութային կյանքում՝ մասնակցելով համայնքային տարբեր նախաձեռնությունների և միջոցառումների։ Հանդիսանում եմ «Վարդավառ» հայկական պարային համույթի անդամ։ Ամեն տարի որպես կամավոր մասնակցում եմ Ռումինիայում կազմակերպվող «Հայկական փողոց» փառատոնին։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան»՝ ցանկանում եմ իմ գիտելիքներով, մշակութային փորձով և նվիրվածությամբ նպաստել Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, հայկական մշակույթի տարածմանը և Հայաստանի ու Սփյուռքի միջև կապերի ամրապնդմանը։