Անրի Վարտանով

Ես Անրի Վարտանովն եմ, ծնվել եմ Վրաստանում՝ Թբիլիսիում, հայկական արմատներով ընտանիքում և մեծացել Նյու Յորքում։
Սովորել եմ Կոլումբիայի համալսարանում, որտեղ ավարտել եմ իմ բակալավրիատը և ստացել կինոգիտության մագիստրոսի կոչում: Ավարտելուց հետո աշխատել եմ որպես ռեժիսորի օգնական «The Film-Makers’ Cooperative»-ում, որը փորձարարական կինոյի պատմական արխիվ է Նյու Յորքում:
Որպես «իԳործ»-ական՝ ես այժմ աշխատում եմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի (NCCA) կինոժառանգության բաժնում, որտեղ ղեկավարում եմ հայ կինոյի «հոր»՝ Համո Բեկնազարյանի վերաբերյալ հետազոտական նախագիծը: Նաև մասնակցում եմ ազգային կինոկենտրոնի կողմից հայ կինոյի 100-ամյակին նվիրված ծրագրերին:
Ինչպես հուշում է իմ կենսագրությունը, ես այն մարդն եմ, ով մեծ հաճույքով իր երեկոն միայնակ կանցկացնի կինոթատրոնում, թեև մյուս կողմից, ես նաև սիրում եմ կիսվել մտերիմ ընկերներիս հետ կինոդիտման հիշարժան փորձով: