Գևորգ Մանուչարյան
Ողջույն, ես Գևորգն եմ Գերմանիայի Բեռլին քաղաքից։
Միջնակարգ կրթությունս ստացել եմ Հայաստանում, այնուհետև ավարտել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների բաժինը։ Ուսումս շարունակել եմ Բեռլինի Ազատ համալսարանում և հրեագիտության ոլորտում ստացել եմ մագիստրոսի կոչում։
Առաջին աշխատանքային փորձս ձեռք եմ բերել Գերմանիայի Բունդեսթագում՝ որպես Միջազգային խորհրդարանական ծրագրի (IPS) մասնակից։ Մասնակցել եմ տարբեր կրթական ծրագրերի Գերմանիայում։ «իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում եմ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում՝ ռազմավարությունների մշակման բաժնում, որտեղ ներդնում եմ իմ գիտելիքներն ու հմտությունները ոլորտին օգտակար լինելու համար:
Գրասենյակում մշակում ենք հայրենադարձության երկարաժամկետ ռազմավարություն և ցանկանում ենք, որ այն ներգրավի հայրենադարձվել ցանկացող ամբողջ հայությանը, ինչը թույլ կտա գրանցել լայնածավալ հայրենադարձության աճ։
Իմ ամենասիրելի ուղղություններն են քաղաքագիտությունը, քաղաքական փիլիսոփայությունը և փիլիսոփայությունը: