Սիրվարդ Տոկատլյան

Ես քաղաքական խորհրդատու եմ: Ծնվել և մեծացել եմ Բուենոս Այրեսում՝ Արգենտինայում: Քաղաքագիտության բակալավրի աստիճան եմ ստացել Սալվադորի համալսարանում և մագիստրոսի կոչում կառավարման ոլորտում՝ Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանում:
Քաղաքական խորհրդատվության և քաղաքական հաղորդակցության ոլորտում աշխատելու մեծ փորձ ունեմ: Աշխատել եմ քաղաքական խորհրդատվական ընկերություններում և ԱՄՆ սենատոր Ջեֆ Մերքլիի գրասենյակում, երբ մագիստրոսի կոչում էի ստանում Վաշինգտոնում: Նաև աշխատել եմ որպես Արգենտինայի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրիի ռազմավարական հաղորդակցության հարցերով խորհրդական:
Որպես «իԳործ»-ական՝ աշխատում եմ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում՝ որպես Լատինական Ամերիկայի հայ համայնքների և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կապող օղակ: