Մհեր Քէլեան
Ողջույն, ես Մհեր Քէլեանն եմ Լիբանանի Ղազիր քաղաքից:
Ստացել եմ իմ բակալավրի կոչումը մեխանիկական ճարտարագիտության ոլորտում Նոտր Դամի համալսարանում:
Մինչ Հայաստան տեղափոխվելը՝ 9 տարի աշխատել եմ որպես ինժեներ-մեխանիկ ջրակայաններում, լողավազաններում և պոմպակայաններում, ինչպես նաև կատարել եմ նախագծում, տեղադրում և սպասարկում:
Իմ կարիերային զուգահեռ՝ բազմաթիվ ծրագրեր եմ իրականացրել աֆրիկյան երկրներում, այդ թվում՝ Նիգերիայում, Անգոլայում, Զամբիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Հասարակածային Գվինեայում:
Ջրի գլոբալ սղության հետ մեկտեղ՝ աշխարհի բնապահպանական շատ խնդիրներ, կապված ջրի մաքրման, վերաօգտագործման և կեղտաջրերի տեխնոլոգիայի հետ, որակի միջազգային չափանիշներին համապատասխանող մեխանիզմներով կարող են հանգուցալուծվել:
Որպես «իԳործ»-ական՝ աշխատում եմ Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեում: